Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 28

Արամ Հակոբյան ___ ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ ______________________________________________________ Խեղկատակ եմ ես Դուք կարծում եք խեղկատա՞կ եմ ես. Այո՛ կասեմ Ձեզ, խեղկատա՛կ եմ ես, Խեղկատակ եմ, որ ներում եմ դեռ Ձեզ, Խեղկատակ եմ, որ ամեն կատարած Ձեր չարության դեմ, Պատասխանում եմ ներողամտությամբ, Խեղկատակ եմ, որ ամեն Ձեր կողմից փորված փոսերը Շրջանցում եմ ես ու չեմ էլ ուզում իմանալ, թե ով էր փորել՝ Ու կրկին անգամ ներում եմ ես Ձեզ: Ես խեղկատակ եմ, որ արժան-անարժան, Զգացմունքներս եմ աջ ու ձախ սփռում, Խեղկատակ եմ, որ դեռ երեխու պես, Հավատում եմ ես անարատ սիրուն: Ես Խեղկատակ եմ, որ միամտորեն, Հավատում եմ ես մարդու տեսակին, Հավատում եմ, որ մարդը կարող է, մարդը կփոխվի, Հավատում եմ, որ արդարությունը պետք է, որ հաղթի: Դուք կարծում եք՝ խեղկատա՞կ եմ ես. Այո՛, կասեմ Ձեզ, խեղկատա՛կ եմ ես: Ավելի լավ է լինել հոգով լի թշվառ խեղկատակ Քան թե խամաճիկ` հոգու տեղ՝ տաշեղ… Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 28