Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 26

Արամ Հակոբյան ___ ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ ______________________________________________________ Հաղթել եմ մարտում… Սեր խոստովանած ճաքճքված շուրթեր, Այն անվերջ մուրացող հոգնատանջ հույսեր, Սիրո մեջ խեղդված, մոռացված երգեր Ու ամբողջությամբ սպիերով պատված Վիրավոր մի սիրտ, սիրտ հաղթանակած… Փորձում է խոցել իր սուր նիզակով սերը բարբարոս, Սակայն վահանը պատրաստված կյանքի թեժ կրակներից, Որ ես գտել եմ իմ կյանքի ճամփին, Ինձ չի թողնի սասանվել անգամ սիրո նիզակից: Ու մարտն այս հաղթած՝ կյանքիս ճամփան եմ ես շարունակում Ու ետ չեմ նայում… Հաղթել եմ մարտում… Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 26