Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 25

Գարո՜ւն, դու եկար… Գարո՜ւն, դու եկար… Խնդրում եմ ես Քեզ, Ջնջի՛ր առհավետ երազներս սին, Մոռացնե՛լ տուր ինձ հույսերս իմ հին, Ջնջի՛ր հավիտյան այս սերը սրտիս Ու տեղը ինձ տո՛ւր արժանի մեկին: Ջնջի՛ր առհավետ այս սերը ցավոտ, Մոռացնե՛լ տուր ինձ այն վարդը փշոտ, Իսկ տեղը տո՛ւր ինձ մանուշակ գարնան, Քնքուշ մանուշակ՝ ի՛մ սրտիս դարման: Մանուշակը իմ ինձ չի՛ ցավեցնի, Իր նուրբ ցողունով սիրտս չի՛ խոցի: Իմ սերս այնժամ իմաստ կունենա Ու կյանքս կրկին հեքիաթ կդառնա: Իսկ վարդը դեռևս իմ սիրտն է խոցում Ու սրտիս վերքը ավել մեծացնում: Գարո՜ւն, դու եկար… Խնդրում եմ ես Քեզ ջնջի՛ր առհավետ երազներս սին: Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 25