Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 24

Արամ Հակոբյան ___ ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ ______________________________________________________ Իմ փոքրիկ գող ու իմ դահիճ Իմ փոքրիկ գող, որ գողացար սիրտս հավետ, Իմ հոգու դող, որ կուրացրիր ինձ առհավետ, Իմ կյանքի շող, որ լցրեցիր կյանքս գույնով, Դու ի՛մ դահիճ, կործանեցիր՝ րոպե անգամ չափսոսալով: Ի՛մ զառանցանք. ցույց տվեցիր ինձ դրախտը Ու այնտեղից վտարեցիր, չխղճացի՞ր: Անհույս պատրանք, որ իմ կյանքում պատահեցիր, Դու ինձ վերից ցած նետելուց չերկմտեցի՞ր: Եվ երբ հիմա մասունքն