Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 23

«Սե՜ր, Սե՜ր, Սե՜ր»… Երբ ես արթուն, երազներովս եմ թափառում՝ Ես գալիս եմ միայն Քեզ մոտ, իմ անգին: Երբ ես քնած, երազներումս եմ ապրում՝ Միայն դու ես, միայն դու ես իմ կողքին: Այս ի՞նչ փորձանք էր, ի՞նչ տառապանք էր, Որ բաժին հասավ իմ այս տարիքում: Պատանյակի պես մեկ բառ եմ շնչում ու արտաշնչում. «Սե՜ր, Սե՜ր, Սե՜ր»… Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 23