Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 22

Արամ Հակոբյան ___ ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ ______________________________________________________ Ձյուն է գալիս Ու ես կրկին տխուր եմ այսօր: Կարծես ձյունը գալիս է ոչ թե դրսում, Այլ հոգուս վրա: Ձյունը մաղու՜մ է անդադար մաղու՜մ. (Այս ձյունը այնքա՜ն Քեզ է հիշեցնում): Ու ձյունը նստում է ոչ թե ծառերին, այլ սրտիս վրա: Միայնությունն է անվերջ հարվածում, տանջում անխնա: Ի՛մ միայնության ճերմակ սառը ձյուն, Որ մաղում ես դու հանդարտ ու սահուն, Մաղում ես, պատում իմ սիրտն ու հոգին Ու կարոտ թողնում գարնան սպասումին: Ու ես կրկին տխուր եմ այսօր: Կարծես ձյունը գալիս է ոչ թե դրսում, Այլ սրտիս վրա… Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 22