Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 21

Չեմ կարող ասել, սակայն հոգնել եմ Չեմ կարող ասել. «Քեզ մոռացել եմ» Ու անտարբեր եմ դարձել քո հանդեպ: Չեմ կարող ասել, սակայն հոգնել եմ Մուրացկանի պես սեր մուրալուց: Ի դեպ, Հոգնել եմ նաև անհույս սպասելուց՝ Այն դեպքում, երբ դու փնտրում ես ոչ ինձ, Հոգնել եմ անվերջ անունդ տալուց՝ Այն դեպքում, երբ դու իմ անունն անգամ չես մտաբերում Սրտիդ խորքերում ընկած տողերում: Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 21