Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 17

Իմ կրակե երգը Իմ երգը երբեք տեղ չի հասնելու, Այն հավերժ մնաց սառցե կալանքում: Ու նաև երբեք այն չի երգվելու, Խորտակված է այն անտակ օվկիանում: Իմ սիրով ձուլված կրակե երգս Սառույցի գերին դարձավ առհավետ, Այդքան տաք ու ջերմ իմ սիրո երգը, Պաղեց հավիտյան սառցե զնդանում: Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 17