Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 14

Արամ Հակոբյան ___ ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ ______________________________________________________ Անծանոթուհուն Թախծոտ աչքերով, կանգառում կանգնած՝ Լուսե մի հեքիաթ, Որ նայում էիր դու հեռու հեռուներ, Նայում էիր անթարթ: Ինձ չէիր էլ տեսնում, չէիր էլ նկատում, Որ կողքիդ կանգնած խելագար մի մարդ, Քեզնով է զմայլվում. Քեզնով է զմայլվում ու տողեր հյուսում նա լուռ իր մտքում: Իրակա՞ն էիր դու, թե՞ մտքի պատրանք, Ֆիզիկակա՞ն էիր, թե լույսի խաբկանք: Տեսնես երբևէ կտեսնե՞մ ես Քեզ, կյանքի՛ս երազանք: Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 14