Arxangelo ԻՄ ԿՈՐՑՐԱԾ ՏՈՂԵՐԸ | Page 13

Հրաբուխը սրտիս Կար ժամանակ, երբ սիրում էի, Սիրում, երազում, անվերջ տենչում էի: Բայց ի՞նչ եղավ այն, ի՞նչ եղավ սերս, Մի՞թե պատճառն են չարդարացված հույսերս: Մի՞թե չիրականացած երազներից Այն փոքրացավ և չքացավ: Իսկ միգուցե հրաբխի պես այն հանդարտվել Եվ ուզում է հետագայում էլ ավելի ուգին ժայթքե՞լ: Հրաբուխը ներսիս դեռ գործում է, Այն չի հանգչել, այն սպասում է՝ Լավան նրա տաքանում է, Որ նոր թափով սիրտս այրի ու մոխրացնի: Aram Hakobyan (Arxangelo), Poems. © All Rights Reserved, 2012 13