Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 92

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Իսկ դու հավատացի՞ր, - ժպտաց Տաթևը մի փոքր լռությունից հետո: -Դե՜, - հապաղեց պատասխանել Սամվելը` ձևացնելով թե հազում է, - ամեն դեպքում համոզիչ տեսակետ էր: -Ինչպե՞ս կարող էիր… -Տիկին Ստեփանյան, - երիտասարդ ոստիկանը հայտնվեց Սամվելի գլխավերևում, - ոստիկանապետը Ձեզ հետ ուզում է զրուցել: Տաթևը փորձեց վեր կենալ, բայց Սամվելը բռնեց ձեռքը: -Ինչո՞ւ էիր բղավում, որ չհամարձակվեմ մեռնել: Տաթևը ժպտաց: -Որ չհամարձակվեիր: Սամվելի դեմքին ժպիտ հայտնվեց, ոստիկանն էլ ծիծաղը հազիվ կարողացավ զսպել, քանի որ իր կողքին փայլեց գեներալ- լեյտենանտի ուսադիրը: -Տիկին Ստեփանյան, պարոն Գևորգյան, թույլ տվեք նախ շնորհակալ լինել ձեր կատարած աշխատանքի համար, - խոսեց ոտիկանապետը,- իհարկե սխալների մասին ևս կխոսեք, - քմծիծաղով Տաթևին նայելով շարունակեց նա, - ձեր շնորհիվ հանցագործ խմբավորման բոլոր անդամները հայտնաբերվել են և վնասազերծվել: -Բայց դեռ շատ ուրիշ անելիքներ կան… Գիտեմ, գիտեմ, - ընդհատեց Տաթևին ոստիկանապետը քաջ գիտակցելով ինչ նկատի ունի պաշտոնյան, - դեռ կհասցնեք օգնել մեզ այդ անելիքների հարցում չափելու դավաճանության գինը: Տաթևն ու ոստիկանապետը միասին դուրս եկան սենյակից, թույլ տալով որ բժիշկները զննեն Սամվելին: 92