Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 88

Արմեն Մխեյան Դավաճանության գինը դեմքն ամբողջվին այրան մեջ կորած էր: Նրանցից մեկը շտապեցնում էր: «Հավանաբար գտել են Տաթևին»: Սամվելը հուսահատ փակեց աչքերը: «Ամեն ինչ կորած է»: Սամվելի ականջին հասավ կպչուն ժապավենի բացվելու ձայնը: Հիմա էլ ոտքերն են կապում: Առանց դիմադրության ցույց տալու թույլ տվեց, որ հանցագործը ժապավենը փաթաթի ոտքերին, ապա սկսեցին կապել Բադալյանին: Մյուսը սկսեց Սամվելի ոտքերից քաշել ու քարշ տալով դուրս հանեց սենյակից: Միջանցքով անցնելիս Սամվելը հայացք ձգեց այն սենյակի ուղղությամբ, որտեղ Բադալյանը բանտարկել էր Տաթևին: Դուռը փակ էր: Սամվելը հայացքը թեքեց դռան կողմը, հույս ունենալով դռան ու հատակի ճեղքից որևէ բան տեսնել, ու երբ արյունլվա դեմքը սահում էր դռան կողքով, նկատեց այն ինչ ուզում էր: Տաթևի կոշիկները: Նա կանգնած էր հենց դռան հետևում: «Միայն թե նրան չվնասեն»… Սամվելը չհասկացավ ինչպես հայտնվեց տան դռան շեմքի մոտ, միայն զգաց, որ քարե աստիճաններից գլորվում է վար: Նույն բախտին արժանացավ նաև Բադալյանը: Ականջին հասնում էին ահաբեկիչների կանչերը: Նրանցից մեկը հասցրել էր արդեն կանգնել շքեղ առանձնատան դարբասների մոտ: «Հեռանում են… Իսկ մեզ, իրենց հե՞տ են տանում», - ինքն իրեն հարցրեց Սամվելը: Բայց հանցագործները մտադիր էլ չէին ավելորդ բեռ տանել իրենց հետ: Գերիների վերջին հանգրվանը կդառնար հսկա լողավազանը, որն ամբողջությամբ լցված էր ջրով: 88