Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 87

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Հանցագործները սկսեցին կոտրատված ռուսերենով բղավել `թե ուր է կինը: Նրանցից մեկը դուրս եկավ սենյակից. հավանաբար Տաթևին փնտրելու: Սամվելը հայացքով փորձեց հասկացնել Բադալյանին, որ չխոսի: Տաթևին գտնելու դեպքում կսպանեին բոլորին ու ապացույցն էլ կվերացնեին: Այսպես գոնե հնարավոր կլիներ ժամանակ շահել և գուցե համոզել, որ կրիչի պարունակությունն ամբողջովին ջնջվել է: Հանցագործներից մեկը մոտեցավ ու սկսեց ոտքից գլուխ խուզարկել: Սամվելի մոտ ոչինինչ չկար, իսկ Բադալյանի գրպանից հանված հեռախոսը փշուր-փշուր եղավ հատակին: Նրանցից մեկը, որ հրամայել էր կապել և հավանաբար հանցագործների պարագլուխն էր, կռացավ ու նայելով Բադալյանի աչքերին հրացրեց. -Ո՞ւր է կրիչը: Բադալյանը հայացքով ցույց տվեց համակարգչի կողմը: Մի քանի անգամ կրիչը համակարգչին միացնելուց ու անջատելուց հետո համոզվեցին, որ այն ամբողջությամբ դատարկ է, սակայն նրանց համար այն այդքան էլ կարևոր չէր կարծես, քանի որ սկսեցին անմիջապես հարցնել թե ուր է Տաթևը: Ինքնաձիգի կոթն առաջ մեկնած` հանցագործը կանգնեց Բադալյանի առաջ ու կրկնեց հարցը: Բադալյանը չպատասխանեց: Դեմքին ուժեղ հարվածը չուշացավ, որից հետո հերթը հասավ Սամվելին: Սամվելը նույնպես չպատասխանեց ու ինքնաձիգի կոթը երկրորդ անգամ դիպավ դեմքին: Մի պահ թվաց կորցրեց կառավարումն ու ուշագնաց եղավ: Երբ բացեց աչքերը, երեք հանցագործները ինչ-որ բան էին խոսում: Նրանց էր միացել երրորդը: Բադալյանը հավանաբար ուշագնած էր եղել ու 87