Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 85

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Տեսնո՞ւմ ես, ես ասում էի: Քեզ նույնպես խաբեցին: Այնտեղ ոչինչ չկա, այդ ամենը միայն հանցագործներին ճանապարհը ցույց տալն էր: Սամվելը չէր էլ լսում Բադալյանի ասածը: Երբ բացեց աչքերը, դիմացը փոքրիկ կրիչն էր` վրան նկարված կարմիր կակաչ: Նրան թվաց որ պատկերն առաջին անգամ չէր տեսնում: Վայրկյան անց հիշեց, որ նման գեղեցիկ կակաչ Տաթևը նկարեց իր նոթատետրում: Սամվելը նորից վերհիշեց պահարանի բացելը, փաստաթղթերը, գումարը, կրիչը… Այն մեկն ուրիշ է: Այն ավելի մեծ էր ու ամբողջությամբ սև և մետաղյա կափարիչով: Սա այլ կրիչ է, ավելի շուտ Տաթևինը, այն մեկը, որի համար Անահիտը գնացել էր Տաթևի աշխատասենյակ: Ամեն ինչ իր տեղն էր ընկնում ասես: Տաթևը հասցրել էր վերցնել այն, մինչ պատուհանից փախնելը: Այստեղ էլ Բադալյանին տվել այն, որն ամբոջությամբ դատարկ էր: Սամվելը բարձրացրեց գլուխը: Աչքերի առջև մի պահ ամեն ինչ սևացավ, գլուխը պտտվեց: Մեկ վայրկյան անց նկատեց Բադալյանին: Նա նստած էր բազմոցին ու կոնյակ էր հ