Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 83

Արմեն Մխեյան Դավաճանության գինը ձևափոխություններից, բայց մասնագետներն արդեն իսկ հասցրել էին զեկուցել ազգային անվտանգության սպառնալիքի մասին: Միակ ամբողջական տարբերակն ահաբեկիչներին հաջողվել էր ձեռք բերել, սակայն Մհեր Ստեփանյանի պնդմամբ կար նայև այդ ամենի թվային տարբերակը, որ Տաթևի մոտ պետք է լիներ, քանի որ նա ու այս պատմության մյուս հերոսը` լրագրող Սամվել Գևորգյանը, կարողացել էին ձեռք բերել մինչ ահաբեկիչների հարձակումը: Համենայնդեպս այդպես էին կարծում բոլորը: Եթե կարողացել են ճողոպրել մարդասպանների ձեռքից, ուրեմն ունեին թաքցնելու բան: Այլևս համբերել չէր կարող: Մի հայացք գցեց պատուհանից դուրս: Ամենուր լրագրողներ էին, տեսախցիկներ: Դուռը թակեցին: -Մտե՛ք: Դռան շեմքին հայտնվեց ոստիկանության ծառայության պետի տեղակալը: -Պարոն ոստիկանապետ հայտնաբերվել են հետքեր: Օպերատիվ խումբն արդեն մեկնել է, դուք միանո՞ւմ եք: -Անխոս: Մեքենայում ոստիկանապետին ներկայացրեցին մանրամասները: Նախարարի զանգը գաղտնալսվել էր, պարզվել գտնվելու վայրը: Շնորհիվ Գաբրիելյանի բջջայինի հայտնի էր նաև նրա գտնվելու վայրը: Նա հավանաբար շտապում էր Բադալյանի մոտ, իսկ հանցավոր խմբի հետքերով դեռ աշխատում են: Դատելով նախարարի ձայնից ու խոսելաձևից ամեն ինչ կարող էր այլ կերպ զարգանալ ու այդ դեպքում կտուժեին Տաթևն ու Սամվելը: Գաբրիելյանը կարողացել էր համոզել նախարարին, որ վերջինս վերացնի ապացույցը, գուցե նաև վկաներին: Իսկ ապացույցը շատ 83