Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 81

Արմեն Մխեյան Դավաճանության գինը ստանալով դուրս գալիս: Ոստիկանապետն անձամբ զրուցել էր Մհեր Սեդրակյանի հետ ու հիմա շատ հարցերի պատասխաններ պարզ էին դարձել: Մնում էր հայտնաբերել հանցագործներին ու ահաբեկչական խմբավորման անդամներին: Հանրապետությունից դուրս եկող բոլոր օդային ու ցամաքային ճանապարհները խիստ հսկողության տակ էին վերցված: Անգամ հայտնի են դարձել հանցագործների անունները և գտնվելու վայրը: Օրեր առաջ լուր էր ստացվել դիվերսիոն խմբավորման Հանրապետության տարածք ներթափանցման մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքներն արդյունք չէին տվել: Առավել ցավալի էր ընդունել, որ ողջ այս խառնաշփոթ ու նախադեպը չունեցող հանցագործությունների ետևում նաև հայ պաշտոնյաներ կան: «Գողը տանից չլինի` եզը երդիկից չի փախնի», ժողովրդական ասացվածքը տեղին է այստեղ նշել: Հիմա ողջ օդուժն ու զինված ուժերը կբերվեն մարտական պատրաստության: Կտրուկ մեծանում է պատերազմի հավանականությունը, քանի խմբավորումը Հանրապետության որ տարածք է հանցագործ ներխուժել հակառակորդի կողմից: «Բայց ինչպե՞ս», - ինքն իրեն հարցնում էր ոստիկանապետը ու սպասում զեկույցին, թե որտեղ են այժմ գտնվում այս գործի հետ անմիջական կապ ունեցող անձիք` նախարարը, վարչության պետը, ՀՔԾ- ի հատուկ գործերով բաժնի ղեկավարը, հանցագործների խումբը և միակ ապացույցը, եթե այն դեռ չի ոչնչացվել: Ստեփանյանները, կարելի է ասել, հերոսներ են: «Հատկապես Տաթևը: Բայց ինչու հենց սկզբից ոստիկանություն»,- խորհում էր ոստիկանապետը: 81 չի դիմել