Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 80

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Առաջ անցի՛ր, - հրեց դեպի դիմացի դուռը Սամվելին, - բաց դուռն ու մտիր ներս: Սամվելը կամաց բացեց դուռն ու առաջ գնաց: -Հիմա կտեսնենք թե ինչ կա սրա մեջ, - քթի տակ խոսելով Բադալյանը միացրեց համակարգիչը: Բադալյանը Սամվելին նստեցրեց համակարգչի դիմաց, ապա կրիչը մեկնեց նրան, որպեսզի միացնի համակարգչին: «Տեսնես ո՞րն է լինելու հաջորդ քայլը»: Սամվելը հայացք գցեց շուրջը: Պատուհաններ չկային, միակ ելքը դուռն էր: Սենյակն ավելի շուտ աշխատասենյակ էր հիշեցնում` գրապահարաններով, գրասեղանով, առանձին բազմոցով ու փոքրիկ սեղանիկով և հասկանալի էր, որ այստեղ հյուրեր հաճախ են լինում: Սեղանին դրված կիսադատարկ կոնյակի շիշը վկայում էր Սամվելի ճշմարտացիության մասին: Համակարգիչը միացավ և արդեն հնարավոր էր տեսնել կրիչի պարունակությունը: Բադալյանն ավելի մոտ