Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 79

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Գաբրիելյանը՞, վստահ եմ երկար չի մնա, նրան նույնպես կհասցնեն այն աշխարհ ուղարկել: -Բայց նրանք ահաբեկիչներ էին, կարծում եք նրանք հրահանգներ են ստանո՞ւմ… -Այո, հրահանգներ են ստանում Հայաստանից, - շարունակեց Բադալյանը պատուհանից նայելով դուրս: Սամվելը հայացք ձգեց անկյունում ընկած Տաթևի ուղղությամբ: «Չէ՜, այստեղ մի բան այն չէ, կա՛մ Տաթևին իսկապես հաջողվել իրեն մատների արանքով խաղացնել, կամ է՛լ, Բադալյանին նույնպես ձեռնտու է վերացնել վկաներին ու ապացույցը»: -Այդ դեպում եկեք այսպես անենք, - մի փոքր մտածելուց հետո խոսեց Սամվելը, - կրիչի պարունակությունը ուղարկենք ոստիկանություն, այդպիսով ապացույցը մենք կապահովագրենք: Բադալյանի դեմքին հայտնվեց մի այնպիսի հեգնական ժպիտ, որ Սամվելը սարսռաց: «Տղայի գլուխն աշխատում է: Գաբրիելյան, եթե քեզ չհասցնեն մարդասպանները վերացնել, ապա հաստատ կօգնեմ, որ բանտ ընկնես: Բադալյանը չի կարող մոռանալ, քո վատությունը»: Լսվեց Տաթևի ձայնը: «Հավանաբար ուշքի եկավ», - անցավ Սամվելի մտքով: -Հիմարություններ չանես, - ատրճանակը նորից Սամվելի ուղղությամբ պահելով, մոտեցավ Բադալյանը, - ոտքի կանգնիր ու առաջ ընկիր, - հրամայեց նա: Սամվելը կարող էր մեկ անգամ էլ փորձել զենքը խլել Բադալյանի ձեռքից, բայց վերքը թույլ չէր տա, և հետո ինքը լրիվ խճճվել էր արդեն: Ո՞վ է էր արդար, ո՞վ` մեղավոր: Սամվելը դուրս եկավ սենյակից: Նրան հետևեց Բադալյանը, որը դուռը դրսից բանալիով փակեց: 79