Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 77

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Բադալյանը մի քանի հայհոյախառն արտահայտություն արեց ու ատրճանակի կոթով որքան ուժ ուներ` հարվածեց Տաթևի գլխին: Տաթևն ուշագնաց եղավ ու ընկավ հատակին: -Ապո՛ւշ. չե՞ս հասկանում, դու էլ ես նրա զոհը: Ինքդ քեզ հարց չե՞ս տալիս ինչու հենց դու դարձար նրա հետ այս պատմության հերոսը: -Նրան օգնություն է պետք, - գոռաց Սամվելը: -Հա՜, հավանաբար հանցակից ընկերներից, - շարունակեց հեգնական տոնով Բադալյանը, - իմ նախարարությունում իսկական ահաբեկիչներ են եղել, ու ես չեմ իմացել, իսկ մի քանի ստոր աշխատակիցներ հաջողությամբ խաբել են ինձ: -Ի՞նչ եք զառանցում, վերջ տվե՛ք: -Չգոռա՛ս, տխմարի մեկը, - մոտենալով Սամվելին ու ատրճանակը ճակատին սեղմելով գրեթե մռնչաց Բադալյանը, - չե՞ս հասկացել, որ դու էլ ես զոհ: Քեզ խաբել են, իսկ դու՛, ինչպես որ ես, դարձանք գործիք: Սամվելը շարժեց գլուխը` ցույց տալով, որ համաձայն չէ Բադալյանի ասածի հետ: -Չե՞ս հավատում: Արի միասին վերլուծենք այսօր տեղի ունեցածը հենց սկզբից, - շարունակեց Բադալյանը`զենքը մի կողմ տանելով, առավոտյան նա գալիս է քեզ մոտ ու ասում, որ բանալին քեզ մոտ է, այնպես չէ՞: Սամվելը ոչինչ չպատասխանեց: -Որևէ տարօրինակ զգուշավորություն չե՞ս նկատել նրա պահվածքում: Դե իհարկե չես նկատի, իսկ ես դեռ երկու ամիս առաջ նկատեցի, երբ իմացա որ ինքն իր անունով է ուղարկել լաբորատոր հետազոտության: Տաթևն ու Սարգսյանը տեղյակ էին վաղուց, բայց թաքցնում էին: Ավելին, Սարգսյանին մեծ գումար է փոխանցվել, որով 77