Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 75

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Երկու օր առաջ պաշտպանության նախարարությունն ԱԱԾ-ի օժանդակությամբ լայնածավալ ստուգումներ սկսեց անցակցնել Արարատի մարզում: Տեղեկատվություն էր ստացվել երեքից չորս հոգանոց դիվերսիոն խմբի սահմանի հատման մասին: Նրանց գտնել չհաջողվեց և ահա արդյունքը: Գալստյանը իր արած հայտնագործությունից այնքան էր ոգևորվել, որ դեռ այլ ապացույցներ ևս կնշեր, բայց Մեսրոպյանն այդ պահին արդեն զանգահարում էր ոստիկանապետին: -Նոր խումբ ուղարկեք հյուրանոց, շուրջկալ կազմակերպել, դադարեցնել երթևեկությունը, ոչ մի մեքենա առանց ստուգելու քաղաքից դուրս չթողնել, -բղավում էր Մեսրոպյանը: -Պարոն գնդապետ, - Մեսրոպյանի ետևից վազում էր Գալստյանը, ոստիկանություն զանգ տված կառավարական համարը նույնն է ինչոր նախարարինը: Ոստիկանության ծառայության պետը հավանաբար չլսեց Գալստյանի վերջին խոսքերը, քանի որ հեռախոսի մյուս ծայրին լսվեց