Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 70

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Հաստատ չեմ մեռնի, չեմ էլ պատրաստվում, - շարունակեց Սամվելը: Մինչ այդ, դռան մյուս կողմում Բադալյանը զրուցում էր բջջայինով: -Դու միայն մեկ ելք ունես` արագ հեռանալ: Ինչ ես կարծում ոստիկանությունը գլխի չի՞ ընկնի: Այնտեղ նրանցից մեկի դիակն է: Եթե պարզեն ինչացու է, դու էլ, էլ ես կորած, ես էլ: Մենք ակամա դարձանք հանցագործների ու ահաբեկիչների գործընկեր: -Սպասիր, -լսվեց հեռախոսի մյուս կողմից,- ամեն ինչ լավ կլինի: Այս պահին խնդիր է սերմացուն, այն արդեն ոչնչացվում է, քեզ մնում է օգտվել առիթից ու վերացնել ապացույցը: Վստահ եմ նրանց մոտ է կրիչը: Այն ոչ մի դեպքում չպետք է հրապարակվի: Մի մոռացիր, որ դու էլ ես ներքաշված այս կեղտի մեջ այնքան, որքան ես: Այնպես որ գործիր արագ: Հանգիստ եղիր, ահաբեկիչներին կգտնեն: Մենք ոչ թե նրանց գործընկերն ենք, այլ առաջին զոհերը: Բայց քո պարագայում վստահ չեմ կարող լինել, քանի որ նրանցից մեկն