Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 63

Արմեն Մխեյան Դավաճանության գինը հայտնվել: Տաթևին ասել դրա մասին, իզուր է հավանաբար ինքն էլ գլխի է ընկնում, իսկ նախարարի՞ն, արդյոք նա կշարունակի օգնել, եթե իմանա, որ ոստիկանությունը իրենց է փնտրում: -Պարոն Բադալյան կարո՞ղ եմ ես էլ օգտվել բջջայինից: Բադալյանի պատասխանը եղավ «իհարկե», բայց նորից այն տոնայնությամբ որ «ոչ»-ի էր նման: Տաթևը չէր պատրաստվում զանգ կատարել: Նա բջջայինի միջոցով միացավ համացանցին ու փնտրեց մտքին եկած առաջին իսկ լրատվական կայքի հասցեն: Այն ինչ կարդաց ուղղակի ապշեցուցիչ էր, և հավանաբար մի շարք վարկածներից մեկը: «Փոխնախարարի սպանությունը կապված է խանդի հետ» վերտառությամբ հոդվածում նշվում էր, թե հիմնական կասկածյալը իր ամուսինն է, ով ձերբակալվել է դեպքից քիչ անց: «Ա՜յ թե երևակայություն ունեն լրագրողները»: Մեկ այլ հոդվածում էլ նշվում էր, որ քաղաքում հայտարարվել արտակարգ դրություն, այն բանից հետո, երբ զինված հարձակում է իրագործվել Կառավարական տան աշխատակիցների վրա: Զոհերի թիվը ըստ կայքի երեքն էր, բայց ոստիկանությունը մտավախություն ունի, որ տուժածները կարող են ավելին լինել: Գտավ մեկ այլ հոդված, որտեղ ներկայացվում էր, թե ականատեսների պնդմամբ մի խումբ զինված անձիք են նկատվել մուտքի մոտ, այնուհետև նրանք հեռացել են, իսկ պատուհանից երկու հոգի դիմել են փախուստի: Ոստիկանությունն արդեն հասցրել է պարզել թե ովքեր են փախչել: Նշված էին իրենց անունները: Հայտարարվել է հետախուզում: 63