Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 6

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Խավարին պետք չէ վստահել, քանի որ չգիտես թե քանի թշնամի կարող է քողարկել այն… Արմեն Մխեյան Օրը շաբաթ էր, բայց ավտոմեքենաների պակաս կայանատեղում չէր զգացվում: Սամվելը դժվարությամբ, բայց վերջապես կարողացավ մեքենան կայանել կանգառում: «Առավոտյան եթե սկսենք բարկանալ, ապա ի՞նչ կլինի օրվա մյուս ժամերին,- ինքն իրեն հանգստացրեց Սամվելն ու արձակեց ամրագոտին: Նրա ուշադրությունը գրավեց ոչ հեռու կայանած մեքենայում նստած զույգը: Մեքենան թանկարժեք էր ու վերջին սերնդի ամենագնացներից, այնպես որ իր վարած մեքենան հնոտի էր` նրա հետ համեմատած: Երիտասարդ, մոտ երեսուն տարեկան կնոջ դեմքը իրեն շատ լավ ծանոթ էր: Որպես լրագրող և լրատվական ամենահայտնի կայքի գլխավոր խմբագիր, նա լավ ճանաչում էր այդ կնոջը, ով բավականին բարձրաստիճան պաշտոնյա էր նախարարությունում: Ղեկին նստած տղամարդու դեմքը չէր երևում, բայց վառ կարմիր փողկապը և շքեղ մեքենան խոսում էին այն մասին, նա ևս պաշտոնյա է: Հավանաբար կրկին նախարարության աշխատակից, քանի որ Կառավարական շենքը հենց գրասենյակի հարևանու