Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 58

Արմեն Մխեյան Դավաճանության գինը պետական հաստատության վրա, և կան զոհեր: Քաղաքում հավանաբար կհայտարարավի արտակարգ դրություն: Ոստիկանության մի քանի վարչություններ արդեն այստեղ էին: Քիչ առաջ զեկուցեցին, որ կոտրված է սպանված փոխնախարարի աշխատասենյակի դուռը և բացված չհրկիզվող պահարանը: Անվտանգության աշխատակցի սենյակի զննումից հետո միակ կարևոր տեղեկույթը, գրանցամատյանում նշումն էր` «Տաթև Ստեփանյան, 11: 45»: Մեսրոպյանը նայեց ժամացույցին. մեկ ժամ էլ չէր անցել: Ի՞նչն էր ստիպել Անվտանգության աշխատակցին նշել վարչության պետի անունը: -Գալստյա՛ն, մասնագետ ուղարկիր` անվտանգության տեսախցիկների նկարահանածը ստուգենք, - դիմեց Մեսրոպյանը կապիտանին: Հատուկ վարչության երկու աշխատակիցներ միացան գնդապետին, սակայն քիչ անց պարզվեց, որ նկարահանած նյութերի մի մասը հատուկ միջամտության միջոցով ջնջված է: -Գտեք հնարավոր, բոլոր տեսանյութերը, իսկ վերականգնել հնարավոր չէ՞, զայրացավ գնդապետը: Պարզվեց` հնարավոր չէ: Տեսախցիկների հիշողությունը ջնջել են, ապա անջատել: Մեսրոպյանը դուրս եկավ անվտանգության աշխատակցի սենյակից: -Պարոն Մեսրոպյան, - գնդապետին մոտեցավ կապիտան Գալստյանը,- ոստիկանապետը հիմա այստեղ կլինի, բացի այդ. կարծեցյալ երկրորդ անվտանգության աշխատակիցը պարզվում է Կառավարական տան աշխատակից չէ: Մեսրոպյանի հարցական հայացքը ստիպեց, որ կապիտանը շարունակի: 58