Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 57

Արմեն Մխեյան Դավաճանության գինը ինքն էր ուղարկել լաբորատոր ստուգման, այն էլ որպես անհատ: Է՞լ ինչեր են կատարվել իմ քթի տակ: Ինքնս կպարզեմ ամեն ինչ»: -Ես ուզում եմ միայն ոստիկանապետի, կամ էլ ԱԱԾ-ի պետի հետ զրուցել, ուրիշ ոչ մեկի, - լռությունը խախտեց Տաթևը: -Գնանք ապահով տեղ, վիրավորին անհրաժեշտ օգնություն ցույց տանք, ու հասկանանք` ինչ անենք: Տաթևը հանգիստ շունչ քաշեց ու օգնեց Սամվելին վերնաշապիկը պատռել, հետո դրանով կապեց վերքը: Մեքենան մեծ արագությամբ դուրս եկավ Երևանից: *** Երևանի ոստիկանության անսպասելի էր լսել ծառայության կրակոց հենց պետի Կառավարական համար տանը: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին երեք դիակ: Երեքն էլ նախարարության աշխատակիցներ, երկուսն անվտան- գության աշխատակիցներ, իսկ մեկը սպանված փոխնախարարի երիտասարդ օգնականը: Մինչ տեղ կհասնեին գլխավոր դատախազության աշխատակիցներն ու ոստիկանապետը, Երևանի ոստիկանության ծառայության պետն անձամբ սկսեց հետևել տարվող աշխատանքներին: Իր երկարամյա աշխատանքային փորձի ընթացքում, նման մեկ դեպք էր հիշում. Ազգային Ժողովում կատարված ահաբեկչությունը: Այս մեկը անկասկած ևս ահաբեկչություն էր և անմիջապես կապված է փոխնախարարի սպանության հետ: Կատարվել էր հարձակում 57