Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 56

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Տաթև, ի՞նչ կատարվել ներսում, ինձ ասացին… -Մեզ օգնություն է պետք, որքան հնարավոր է շուտ, ամեն ինչ կբացատրեմ հետո, բայց պետք է շտապ հեռանանք այստեղից: -Իմ մեքենան մոտակայքում է, գնացիք, բայց ինքն է՞լ պետք է գա, գրեթե շշուկով հարցրեց Բադալյանը: -Այո, մենք միասին ենք: Րոպեներ անց նախարարի ավտոմեքենան դուրս եկավ խցանումից ու շարժվեց դեպի քաղաքից դուրս: Տաթևն ու Սամվելը հազիվ կարողացան ներկայացնել այն ամենը, ինչ կատարվել էր նախարարությունում: Բադալյանի մռայլ դեմքը էլ ավելի մռայլվեց, լսելով սպանության ու նաև հանցագործ խմբավորման մասին: Բայց Բադալյանի հոգին սկսեց մեկ այլ միտք կրծել: Հենց այնպես զինված մարդը չէր կարող ներխուժել Կառավարական տուն, հետո էլ մի ողջ խումբ կանչել: Բոլոր վկաները, անգամ հանցագործը անհետացած: սպանված Հանցագործներին են, կարող իսկ էր փաստաթղթերն ուղղորդել և հրահանգավորել մարդ, ով լավ գիտեր Կառավարական տան ամեն մի անկյունը, դրան էլ գումարած այն, որ իր մեքենայում գտնվող և հետախուզման մեջ գտնվող անձիք իրենք են նշում, որ կոտրել են հանգուցյալ փոխնախախարի դուռը և մի բան էլ ավելին, վախենում են ներկայանալ ոստիկանություն: «Գուցե մեծ սխալ եմ գործել, նրանց օգնություն առաջարկելով: Չէ որ ոստիկանությունն ամեն դեպքում մի քանի ժամ է ինչ փն