Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 52

Արմեն Մխեյան Դավաճանության գինը կհասցներ ատրճանակն իր վրա ուղղել: Փամփուշտները վերջացան: Սամվելի ուժեղ բռունցքի մեկ հարվածը բավական էր, որ տղամարդը ուշագնաց լինի: Տաթևը դռան մոտից նորից հետ վազեց դեպի Անահիտը: Երիտասարդ կնոջ պարանոցին նկատվում էր արյան բիծ: Սամվելը ուշքի եկավ ու դադարեցրեց հարվածներ տեղալ ընկած տղամարդու դեմքին: Նրա ձեռքերն ամբողջությամբ արյան մեջ էին. ձախ ձեռքը փամփուշտից առաջացրած վերքի, իսկ աջ ձեռքի ափը հասցրել էր վնասել ապակյա հանցագործին: սուր Սամվելի կտորը, որով ականջին հարվածել հասան էր զինված ոտնաձայներ: «Հավանբար անվտանգության աշխատակիցներն են»: Մյուս կողմից Տաթևի հուսահատ ձայնն էր լսվում, նա գրկել էր Անահիտի գլուխն ու հեկեկում էր: Փամփուշտը վնասել էր Անահիտի պարանոցը: Ոտնաձայներն ավելի էին ուժգնանում: «Իսկ եթե հանցակից ընկերնե՞րն են»,- անցավ Սամվելի մտքով ու փորձեց ոտքի կանգնել: «Պետք է հեռանալ, արագ»: Վայրկյաններ անց Սամվելն ու Տաթևն արդեն ընդունարանում էին: Միջանցքում շարժում կար, բայց կարծես «հյուրերը» զգուշավորությամբ են մոտենում: Սամվելը փորձեց կամաց առաջ գնալ, սակայն Տաթևը կանգնեցրեց: Պետք էր ուրիշ ելք գտնել: Սամվելի գլխում նոր միտք ծնվեց: Արագ մոտեցավ պատուհանին ու որքան ուժ ուներ հարվածեց ապակուն: Փակ պատուհանի ապակին մեծ աղմուկով կոտրվեց ու փողոցի աղմուկը խուժեց սենյակ` խլացնելով միջանցքից եկող աղմուկը: 52