Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 51

Արմեն Մխեյան Դավաճանության գինը չկարողացավ զսպել գոռոցը: Անահիտն ու Տաթևը վախից ճչացին, բայց հանցագործի նոր սպառնալիքը ստիպեց որ լռեն: Սամվելը գետնին տապալվեց, իսկ ատրճանակի փողն այս անգամ ուղղվեց Տաթևի վրա: Նորից նույն պահանջը` -Լցնե՛լ,- բղավեց կանգնած տղամարդը` թափ տալով ատրճանակը և Անահիտին հրելով ու գցելով գետին: Տաթևին ոչ մի ելք չէր մնում, քան կատարել հանցագործի պահանջը միաժամանակ հայացքը չկտրելով Սամվելից: Սամվելին մի պահ թվաց` գիտակցությունը կկորցնի: Երբ բացեց աչքերը իրավիճակը նրա աչքերին մեկ այլ կերպ ներկայացավ: Նրա շուրջը փշուր-փշուր եղած սկահակի կտորտանքներն էին: Անահիտը ևս հատակին էր, իսկ Տաթևը դատարկում էր չհրկիզվող պահարանի պարունակությունը պայուսակի մեջ: Երբ նորից բացեց աչքերը, նկատեց Տաթևի հայացքը: «Պետք է մի բան ձեռնարկել, հակառակ դեպքում այս ապուշը կսպանի մեզ բոլորիս ու կհեռանա»: Ու հենց այդ պահին կատարվեց անսպասելին: Տաթևը ձեռքի պայուսակը մեծ ուժով նետեց կանգնած տղամարդու դեմքին: Մեկ վայրկյան անգամ հապաղելը կարող էր երեքի կյանքն արժենալ: Անակնկալի եկած հանցագործը հերթական անգամ քաշեց ձգանն ու սենյակում լսվեց ճայթյունի ձայնը, բայց այդ պահին Սամվելն աջ ձեռքով վերցրեց կոտրված սկահակի ամենամոտ ընկած կտորն և որքան ուժ ուներ սուր կողմով հարվածեց կանգնած տղամարդու ոտքին: Խոշոր ապակե կտորը խրվեց ոտքի մեջ ու մինչ հանցագործը կհասցներ հետ պտտվել, Սամվելը ոտքով հարվածեց կանգնածի արդեն վիրավոր ոտքին: Տղամարդը, անկանոն կրակ բացելով, տապալվեց հատակին: Սամվելն ինքաբերաբար վերցրեց մյուս կտորն ու մի նոր հարված հասցրեց արդեն ընկածին, V