Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 50

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Տղամարդն արտաքնապես ընդհանրապես հայի նման չէր, իսկ հատուկ շեշտադրումով ասված մի քանի բառը վկայում էր այն մասին, որ հանցագործը հայ չէ: Սամվելն ու Տաթևն ակամա վեր բարձրացրին ձեռքերը, իսկ Տաթևի ձեռքից սկահակը, ընկնելով հատակին, փշուր-փշուր եղավ: Սամվելի ուշադիր հայացքից չվրիպեց Տաթևի ընկճված, վախեցած բայց միևնույն ժամանակ նաև խրոխտ կեցվածքը, իսկ Անահիտի դեմքին վախից գույն չէր մնացել: Սամվելը փորձում էր հասկանալ բոլոր հնարավոր տարբերակները, որով կարող էր պաշտպանվել ու միևնույն ժամանակ դուրս գալ այս թակարդ դարձած աշխատասենյակից: «Ո՞ւր են անվտանգության աշխատակիցները: Այս ամենն ուղղակի ահաբեկչություն է և վերջ: Ներխուժել նախարարություն, այն էլ զինված», - մտածում էր Սամվելը: Հանցագործը մեկ քայլ հետ գնաց ու Անահիտին էլ ավելի ամուր գրկելով, ոտքով ներս հրեց սև փոքրիկ ուսապարկը: -Լցնե՛լ,- հրամայեց տղամարդը` ցույց տալով չհրկիզվող պահարանը, ապա բռունցքը մոտեցնելով շուրթերին, ինչ որ բան շշնջաց: Սամվելն ու Տաթևը միմյանց նայեցին, բայց ոչ մեկ տեղից չշարժվեց: «Հավանաբար տեղյակ է պահում մյուս հանցագործներին»: -Լցնե՛լ, շո՛ւտ, - բղավեց տղամարդն ու ատրճանակն ուղղեց Սամվելի վրա: Սամվելը վարանեց: Հանցագործի հաջորդ զգուշացումը չուշացավ: Ատրճանակի խլացուցիչով փողը ուղղվեց դեպի Սամվելն ու լսվեց ճայթյուն: Մեկ ակնթարթ հետո Սամվելը հասկացավ ինչ կատարվեց: Կրակեցին, ու ձախ ձեռքը մեծ ուժով հետ գնաց, ապա սուր ցավից 50