Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 47

Արմեն Մխեյան Դավաճանության գինը փոխելու ձայնը: Պետք էր շտապել, քանի դեռ հակառակորդը պատրաստ չէր: Այդ պահին երրորդ հարվածը չուշացավ ու դուռը գրեթե ամբողջովին բացվեց, իսկ Սամվելն ու Տաթևը հայտնվեցին դռան ու պատի արանքում: Սամվելին թվաց, որ մարդասպանն արդեն մտնում է ներս ու ոտքով որքան ուժ ուներ հարվածեց դռանը: Դուռը մեծ ուժով դիպավ ներս մտնողին: Սամվելն արագ դռան դիմաց հայտնվեց, իսկ Տաթևը ձեռքն առավ կողքին դրված սկահակն ու փորձեց հետ չմնալ Սամվելից: Դռան մոտ ոչ մեկ չկար: Սամվելը հույս ուներ հարվածից հետո անակնկալ հարձակվել ու կարողանալ դուրս գալ սենյակից, բայց ոչ մեկին չտեսնելով ու հասկանալով, որ մարդասպանն անվնաս է, փորձեց հետ գնալ: Մինչ կհասնցներ դռան մյուս կողմն անցնել, շեմքին հայտնվեց Անահիտը, իսկ նրա հետևում անվտանգության աշխատակցի հագուստով մի տղամարդ, ով ատրճանակն ուղղեց աղջկա ճակատին: -Չշարժվե՛լ… *** Ոստիկանության օպերատորն առաջին իսկ զանգից վերցրեց խոսափողը: -Ոստիկանություն: Ինչո՞վ կարող եմ օգնել: Հեռախոսի մյուս ծայրից լսվեց տղամարդու բավականին խռպոտ ձայն. -Ես ուզում եմ հայտնել, - մի պահ ձայնը կորավ, ապա լսվեց հազի ձայն, - Կառավարական տանն այս պահին գտնվում են մարդիկ, 47