Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 45

Արմեն Մխեյան Այս պահին Դավաճանության գինը բոլոր մանրամասնություններով հիշում էր Սարգսյանի յուրաքանչյուր արտասանած բառը: «Խնդիրն այն է, որ «Ագրոֆայն»-ը չի իմացել այս մասին: Ընկերությանը գրավել է շահավետ առաջարկը և մատչելիությունը, իսկ այն, որ միջազգային այդ կորպորացիան ներքաշված է խարդախությունների մեջ, միայն վերջերս է պարզել»: Սարգսյանը վստահեցնում էր՝ «Ագրոֆայն»-ի բաժնետերերը և հատկապես ՀՔԾ-ի հատուկ գործերով վարչության պետի ընտանիքի անդամները, ում պատկանում էին ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, կասկած անգամ չեն ունեցել: Վերջապես գտավ Գաբրիելյանի հեռախոսահամարը: Երկու զանգի ազդանշանից հետո լսվեց Գաբրիելյանի անհանգիստ ձայնը: -Սարգիս, ես որևէ կապ չունեմ այս ամենի մեջ: Նրանք խոստացել էին խնդիրը հարթել, բայց ես չէի պատկերացնում այս կերպ: Նախարարը գրեթե գոռաց. -Դու ապուշ ես, Գաբրիելյան, իսկական ապուշ: Վստահ եմ, որ քեզ էլ հիմա կվերացնեն: Վերահսկողությունից ամեն ինչ դուրս եկավ: Հիմա ամեն ինչ ստիպված կլինես բացատրել, թե՛ կառավարությանը, և թե՛ դատարանին: Բադալյանն անջատեց հեռախոսն ու մի կողմ շպրտեց: «Դու չգիտես ինձ ինչ պատմության մեջ ներքաշեցիր», - անընդմեջ կրկնում էր Բադալյանը: Այլևս ոչ մի արդարացում ու բացատրություն լսել չէր ուզում: Այս հարցն ինքը կլուծի: Րոպեներ անց նորից հեռախոսը ձեռքը վերցնելով, հավանաբար կյանքում առաջին անգամ հավաքեց ՝ 1-02: 45