Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 44

Արմեն Մխեյան Դավաճանության գինը բերանը ու հասկացրեց, որ ձայն չհանի, իսկ մյուս ձեռքին հայտնվեց խլացուցիչով ատրճանակ: Անահիտը երբեք չէր տեսել անվտանգության աշխատակցին զենք գործածելիս: Նրա համար ոչ մի նշանակություն չուներ տղամարդու սուս մնալու զգուշացումը և միայն այն մտքից, որ կարող են կրակել, որքան ուժ ուներ ճչաց: Եվ իսկապես կրակեցին, այն էլ իր ուղղությամբ, բայց սովորական կրակոցի ձայնի փոխարեն լսվեց միայն երեք ճայթյուն, ապա նրա ականջին հասան փամփուշտների սուլոցներ