Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 43

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Անահիտը դուրս եկավ: Տաթևի աշխատասենյակն այդքան էլ հեռու չէր, ընդամենը երեք դուռ այն կողմ, իսկ Տաթևը սկսեց շտապ պատճենահանել ու կրկնօրինակել թղթապանակի թղթերը: Սամվելը փորձեց նորից դռան փականը տեղադրել: Հանկարծ նրա հայացքը կանգ առավ աշխատասենյակի անկյունում տեղադրված տեսախցիկի վրա: -Կարծում եմ մենք խնդիրներ ենք ունենալու: Տաթևը չհասկացավ կոնկրետ ինչ նկատի ուներ Սամվելը: -Մենք արդեն մեծ խնդիրներ ունենք: -Տաթև, տեսախցիկները… Կրիչ գտնելն այդքան էլ դժվար չէր, հատկապես եթե ամեն դարակում մեկը կար: Անահիտը դուրս եկավ Տաթևի աշխատասենյակից ու բանալին հազիվ էր մտցրել փականի մեջ, երբ միջանցքում շարժում նկատեց: Իրենից բավականին հեռու կանգնած էր անվտանգության աշխատակիցը: Թեև լուսավորությունը վատն էր, բայց Անահիտին անվտանգության աշխատակիցն անծանոթ թվաց: Նախ բոլոր աշխատակիցները երիտասարդներ էին, և նրանցից ոչ մեկը նման հասակ չուներ, ինչպես այս մեկը: Անահիտը բանալին դուրս հանեց ու շրջվեց դեպի իրեն շտապող անվտանգության աշխատակիցը, վերջինս փոխնախարարի ընդունարանի կիսաբաց դռան մոտ կանգ առավ, մի պահ ներս նայեց, ապա հայացքը ուղղեց դեպի Անահիտը: Աղջիկն ակամա կանգ առավ: Անծանոթ անվտանգության աշխատակիցը մի ձեռքը տարավ դեպի 43