Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 42

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Չհրկիզվող պահարանը տեղում էր: Սամվելը Տաթևին մեկնեց բանալին, սակայն միայն բանալին քիչ էր: Անհարժեշտ էր նաև ներմուծել գաղտնաբառը, որի մասին Տաթևը գաղափար անգամ չուներ: Սամվելի ու Տաթևի հայացքները կանգ առան Անահիտի վրա: -Գիտե՞ս գաղտնաբառը, - առաջինը խոսեց Տաթևը: -Տիկին Ստեփանյան, չեմ կարծում լավ միտք է այն բացելը: Տաթևը համոզված էր, որ Անահիտը գիտի գաղտնաբառը, այդ պատճառով շարունակեց պնդել: -Անահիտ, պետք է շտապ այնտեղից վերցնել մի փաստաթուղթ և ներկացանել ոստիկանապետին, կամ ավելի բարձր պաշտոնյայի, հակառակ դեպքում այն կոչնչացնեն նրանք, ովքեր այսօր սպանեցին Սարգսյանին: Իսկ եթե այս անիծված պահարանի միջինը նրանց ձեռքում հայտնվի, իմացիր կործանված ենք բոլորս, - ձայնն էլ ավելի բարձրացնելով խոսեց Տաթևը: Անահիտը ոչինչ չպատասխանեց: Մի պահ քար լռություն տիրեց, ապա մոտեցավ ու արագ հավաքեց ութ նիշանոց գաղտնաբառը: Վերջ: Չհրկիզվող պահարանը բացված էր, մնում էր գտնել անհրաժեշտ թղթերը: Տաթևի ուշադրությունը գրավեց գումարը, որ բավականին մեծ թիվ էր կազմում: «Որտեղի՞ց և ինչո՞ւ է նման մեծ գումարը պահվում այստեղ»: Տաթևը դուրս հանեց մի մեծ թղթապանակ ու հիշողության փոք- րիկ կրիչ: -Անահիտ, քեզ ևս մեկ խնդրանք, - բանալին մեկնեց Անահիտին, իմ աշխատասենյակում ևս մեկ կրիչ կա: Բեր այն, որպեսզի կարողանանք բազմացնել: 42