Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 41

Արմեն Մխեյան Դավաճանության գինը զանգահարի նախարարի, կամ բարձրաստիճան պաշտոնյայի: Նրան պատասխանում էին միայն գործավարուհիներն ու օգնականները: Գյուղատնտեսության նախարարի հեռախոսը վերջապես պատասխանեց: Տաթևը սեղմեց բարձրախոսի կոճակը: -Պարոն Բադալյա՞ն, - հուզմունքը զսպելով խոսեց Անահիտը: -Լսում եմ: Վերջապես մեկը գտնվեց, որ կարողացավ պատասխանել հեռախոսին: Բադալյանի խռպոտ ձայնը չճանաչել ուղղակի չէր կարելի: -Պարոն Բադալյան, ձեզ զանգահարում է Տաթև Ստեփանյանը: -Տաթև՞, - նախարարի ձայնն ակնհայտ զարմանք էր պարունակում, - որտե՞ղ ես աղջիկս, բոլորը քեզ են փնտրում: -Գիտեմ, պարոն Բադալյան, բայց մենք լուրջ խնդիրներ ունենք, ավելի շուտ ազգային անվտանգությանն սպառնացող: -Տաթև, ի՞նչ է պատահել: Ոստիկանությունն արդեն ինձ այցելել է: Դու ի՞նչ կապ ունես սպանության հետ: -Անմիջական որևէ կապ չունեմ, բայց հանցագործները հավանաբար ինձ էլ կհասնեն: Պետք է շտապ ձեր օգնությունը: Ես հիմա նախախարությունում եմ: Կարող եք գա՞լ: