Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 40

Արմեն Մխեյան Դավաճանության գինը ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ *** Անահիտը պտուտակահանը մեկնեց Սամվելին: Սամվելը գործի անցավ: -Անահիտ, շտապ փորձիր գտնել նախարարի անձնական բջջայինի հեռախոսահամարը, կամ վարչապետի, եթե հնարավոր կապվել, զանգիր ոստիկանություն ու պահանջիր չլինի անձամբ ոստիկանապետին: -Ոստիկանները դեռ կարող են այստեղ լինել, կանչե՞մ, միամտորեն հարցրեց Անահիտը: -Միայն անձա՛մբ նրանց, և ոչ մի դեպքում չնշես իմ անունը: Փականը քանդելն այդքան էլ բարդ գործ չէր ինչպես պատկերացնում էր Սամվելը: Թեպետ նման գործ կյանքում բացառիկ դեպքերում էր արել, բայց նախախարության, այն էլ փոխնախարարի աշխատասենյակի դուռ բացելն եզակի դեպք է: Անահիտն ու Տաթևը զբաղված էին հեռախոսահամարների փնտրտուքով: Անահիտի կցկուտուր բառերից Սամվելը հասկացավ, մի շարք պաշտոնյաներ արտահերթ անվտանգության խորհրդի նիստին էին մասնակցում և անհնար էր նրանց հետ կապ հաստատել: Մնում էր նախարարին զանգել: Վերջապես զանգը գնաց: Անահիտն էլ ավելի վախեցած տեսք ընդունեց: Իր կարճ աշխատանքային փորձի ժամանակ երբեք չէր եղել, որ անմիջապես 40