Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 37

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Անահիտ, շտա՛պ է, խնդրում եմ: -Դու պատրաստվում ես կոտրե՞լ աշխատասենյակի դուռը, ցածրաձայն ասաց Սամվելը, մինչ Անահիտը փնտրում էր Տաթևի պահանջածը: -Դե իհարկե ո՛չ, - Տաթևի դեմքին խաղաց ժպիտը, - տղամարդը կանգանելու է ու նայի՞, թե ինչպես է կինը փորձում պտուտակահանով բացե՞լ դուռը: Դուռը կբացես դո՛ւ: *** Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Տաթևն ու Սամվելը կորան անվտանգության աշխատակցի տեսադաշտից, դուռը նորից թակեցին: «Վերջապես այսօր շաբաթ է, ի՞նչ են լսել բոլորը», - ինքն իրեն բողոքեց երիտասարդը` հայացքն էկրաններից հեռացնելով և հարցական նայելով դուռը թակող տղամարդուն: Թակողը երկրորդ անգամ ոչ թե թակեց, այլ հարվածեց դռանը: -Ո՞ւմ եք ուզում, - արդեն զայրացած հարցրեց երիտասարդը: -Ես հանդիպում ունեմ, - տարօրինակ բարբառով խոսեց անծանոթը: «Այսօր ոչ աշխատանքային օր է, ու աշխատակիցներից մարդ չկա, ո՞ւմ հետ պետք է հանդիպի»: Անվտանգության աշխատակիցն ավելի մոտեցավ դռանն ու նկատեց տղամարդու բաճկոնին տարբերանշանը: Դուռը բացեց: 37 ամրացված ոստիկանության