Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 36

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Միջանցքում լռություն էր, ոչ մի ձայն: Տաթևն առաջ անցավ ու մի քանի դռների կողքով անցնելուց հետո կանգնեց: Դռան աջ կողմում փակցված էր՝ «ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ»: Մեծ եղավ Տաթևի զարմանքը, երբ նկատեց, որ դուռը բաց է: Նրա հարցական հայացքը կանգ առավ Սամվելի վրա: Սամվելը մի կողմ քաշեց Տաթևին ու արագ բացեց դուռը: Գեղեցիկ կահավորված սենյակը, որ ընդունարան էր ծառայում, ամբողջովին լուսավորված էր ի տարբերություն միջանցքի: Գրասեղանի քսանհինգ տարեկան կինը դռան մոտ նստած արագ բացվելուց մոտ գլուխը բարձրացրեց ու տեսնելով անծանոթի՝ վախից թույլ ճիչ արձակեց: Մեկ վայրկյան հետո Տաթևը ևս հայտնվեց շեմքին: -Տիկին Ստեփանյա՜ն, ինչպե՜ս վախեցրիք: -Դու էլ մեզ, բայց լավ է որ այստեղ ես, Անահիտ ջան: Սարգսյանի աշխատասենյակը բա՞ց է: Անահիտը չգիտեր ինչպես ասել թե ինչ կատարվել, իսկ Տաթևն առանց պատասխան սպասելու փորձեց բացել դուռը: -Նա տեղում չէ, - հազիվ կարողացավ ասել հուզված աղջիկը: -Գիտեմ, Անահիտ, ամեն ինչ գիտեմ… Անահիտը սրբեց աչքերն, ապա շունչ քաշեց. -Քիչ առաջ ոստիկաններ էին եկել: Դուռը բացել տվեցին, հետո փակեցին, - մի կերպ կարողացավ խոսել աղջիկը: -Անահի՛տ, բանալին ո՞ւմ մոտ է: -Չգիտեմ: Մի պահ լռություն տիրեց: -Պտուտակահան կարո՞ղ ես գտնել, - առաջինը խոսեց Տաթևը: Սամվելի ու Անահիտի զարմացած ուշադրություն չդարձրեց: 36 հայացքներին Տաթևը