Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 34

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Չունեմ, հեռախոսն էլ մեքենայի մեջ է: -Էդ լավ չի, հեչ լավ չի, - գլուխը տարուբերելով շարունակեց ոստիկանը, -ստիպված կլինես մեզ հետ գալ … Մհերին թվաց սխալ լսեց ծանոթ ոստիկանի ասածը, ով այդքան էլ աչքի չէր ընկնում բարեկրթությամբ: -Ո՞ւր գալ… -Բաժին: -Մեկ ժամից կլինեմ բաժնում: -Չէ, չէ, չէ, արդեն քաղաքացի Ստեփանյան, դուք ինձ լավ չհասկացաք, հենց հիմա և որպես հիմնական կասկածյալի կարգավիճակով… *** Փողոցի մյուս ծայրից Տաթևը նկատեց Մհերին ու ոստիկաններին: Վերջիններս ստիպողաբար փորձում էին Մհերին նստեցնել մեքենան: «Մի՞թե այսքան երկար են ՀՔԾ-ի առավել կարևոր գործերով բաժնի ղեկավարի ձեռքերը: Տեսնենք որքա՜ն…»: -Մհերը մեզ չի միանա, - ասաց Տաթևը Սամվելին, երբ վերջինս դուրս եկավ մեքենայից ու մոտեցավ Տաթևին: -Ինչու՞: -Նրան հենց նոր ձերբակալեցին, - հայացքով ցույց տվեց Տաթևը,վստահ եմ` ինձ էլ հերթը կհասնի: Բայց մինչև այդ ես ցույց կտամ էդ տականքներին: 34