Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 31

Արմեն Մխեյան Դավաճանության գինը գնորդ հանդես գալիս: Սա էլ միակ ուրախալի լուրը: Հուսանք կլինի վերջինը: Սամվելն էլ ոչինիչ չհարցրեց, բայց մեկ այլ հարց հանգիստ չէր տալիս. «իսկ իրենք ի՞նչ պետք է անեն այդ փաստաղթերի կապոցը»: Քիչ անց տեղ հասան: Սամվելը մեքենան բավականին հեռու կայանեց՝ աչքի ընկնելուց խուսափելու համար: Բջջայինը դեռ անջատված էր: Աստված գիտի թե քանի հոգի են զանգահարել: Փորձեց մարտկոցը նորից դնել հեռախոսի մեջ: -Խորհուրդ չէի տա,-ասաց Տաթևը,-բայց ստիպված եմ խնդրել հեռախոսդ, եթե Մհերին չհանդիպենք, գուցե զանգ տալու խնդիր առաջանա: -Իսկ ներս մտնել կարո՞ղ ենք, այսօր շաբաթ է և ոչ աշխատանքային: Տաթևի դեմքին հայտնվեց խիստ հեգնական արտահայտություն ունեցող ժպիտը: -Դու մոռանում ես, որ ես ամեն դեպքում մի ողջ վարչություն եմ գլխավորում: Բանալին քե՞զ մոտ է: -Այո,- փոքրիկ բանալին ձեռքն առավ Սամվելը: -Շատ լավ, դե գնացինք… *** Մհերը լավ գիտեր, որ այս ամենը դեռ սկիզբն է: Հանցագործ խմբավորման իրականացրած սպանությունը միայն նախազգուշացում էր այն մարդկանց համար, ովքեր տեղյակ էին այս 31