Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 28

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Եզրակացությունը հատուկ մարմինների ձեռքում հայտնվելու դեպքում այս անգամ «ՅունիոնՖերմ»-ին ոչ միայն կտուգանեն, այլև պատասխանատվության կենթարկեն սեփական գենոմոդիֆիկացված մշակաբույսերի երկրների սերմերի ժողովորդների արդյունավետությունը վրա ապօրիանաբար զարգացող փորձարկելու համար… *** Ոստիկանությունում ոստիկանապետի ստեղծվել գլխավորությամբ: էր օպերատիվ Սպանվել էր խումբ` պետական պաշտոնյա, պետք էր հասկանալ, արդյո՞ք սպանությունը կապված էր մասնագիտական գործունեության հետ, թե ուներ անձնական դրդապատճառներ: Գրեթե յուրաքանչյուր մանրուք օպերատիվ խմբի կողմից հաշվի էր առնվել: Առաջ էին քաշվել բոլոր հնարավոր վարկածները: Ոստիկանապետի աչքից չէր վրիպել ՀՔԾ-ի ավագ քննիչ Մհեր Ստեփանյանի աշխատանքից հեռացումը, ու հատկապես այն, որ հենց այսօր էր ազատվել աշխատանքից: Միանշանակ այն կարող էր կապված լինել կնոջ՝ Տաթև Ստեփանյանի հետ, վերջինս նախարարությունում վարչության պետ էր և խոսակցություններ կային, որ երիտասարդ կինը նման արագ կարիերա ստեղծեց միայն հովանավորների միջոցով, հատկապես հանգուցյալ փոխնախարարի: «Գուցե խա՞նդ: Ամեն ինչ կպարզենք», - խորհում էր ոստիկանապետը: Բայց տարօրինակ զգացողություն ուներ: Չգիտես ինչու վստահ էր, որ այս գործի պղտոր ջրերում ավելի մեծ գիշատիչներ են թաքնված: 28