Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 26

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Տեղական այս կազմակերպությունը տվյալ կորպորացիայի հետ բավականին շահավետ պայմանգիր է կնքել, մի շարք մշակաբույսերի սերմերի ներկրման համար: Շահավետ է, քանի որ նախ շուկայականից կրկնակի էժան է, նաև, որ կառավարությունից հնարավոր էր մեծ գումար կորզել՝ բավականին քիչ ծախսելով: Պայմանագրի կնքումից մեկ շաբաթ առաջ Սեյշելյան կղզիներում ստեղծվում է մի կազմակերպություն, որի միջոցով պետք է կատարվեր ողջ ֆինանսական գործընթացը: Միջազգային «ՅունիոնՖերմ»-ի համար նշանակություն չուներ թե ինչպես և որքան: Այս ընկերությանը պետք էր ամեն գնով վաճառել ապրանքը: Նորաստեղծ կազմակերպության հաշվեհամարներին ուղարկված գումարներից միայն մի մասն է անցնում «ՅունիոնՖերմ»-ին, մեկ ամիս անց կազմակերպությունը լուծարվում է, և մնացյալ գումարը հաշվեհամարներից վերադառնում տեղական «Ագրոֆայն»-ին: Սա մեր տեղական կազմակերպության խարդախությունները, բայց տեսնենք ինչ ավելի մեծ վտանգ կա թաքնված… -Բայց ինչպե՞ս էր շուկայականից ավելի էժան գնում: -Հենց հիմա կիմանաս, - շարունակեց Տաթևը: Կառավարության գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորմանը ծանո՞թ ես: Սամվելը գլխով արեց: -Հենց այդ պատճառով կառավարությունը գնում է մշակաբույսերի սերմացուներ և իհարկե, որքան մատչելի այնքան լավ: Նույնիսկ այդքան մեքենայություններից հետո, գումարն ավելի քիչ էր կազմում, այդ պատճառով մրցույթը հաղթում է «ԱգրոՖայն»-ը: Իսկ հիմա հասկանանք ինչի հաշվին է «ՅունիոնՖերմ»-ը նման մատչելի գներ ապահովում: Նրա հիմնական գնորդներն 26 աֆրիկյան աղքատ