Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 23

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Չգիտեմ... չեմ կարող ասել՝ երբ կլինի: Անպայման կտեղեկացնեմ: -Քննչական վարչություն, - ներկայացավ Սամվելը, թեպետ քաջ գիտակցում էր, որ այս պահին նման կերպ ներկայանալը ճիշտ չէ: Սամվելը տեղում չէ՞: Արտակը միայն գլխով բացասական նշան արեց: -Որտե՞ղ է նրա աշխատասենյակը: Արտակը ցույց տվեց դիմացի դուռը: Քննիչը բացեց դուռը, իսկ Արտակը շրջվեց դեպի Գոհարն ու ընդունեց դեմքի այն արտահայտությունը, որը հաճախ էր անում, երբ փորձում էր ասել՝ «Մենք մեռանք»: Մհերը իր ետևից ծածկեց դուռն ու նայեց շուրջը: Կարծես թե նկարահանող սարքեր չկան: Նրա աչքից չվրիպեցին նոթատետրն ու մատիտը, որ սեղանին հակառակ էին դրված, իսկ նոթատետրի անկյունում նկարված էր փոքրիկ կակաչ: Այն հատուկ նշան էր՝ Տաթևի նշանը: Մհերը ձեռքն առավ նոթատետրն ու սկսեց թերթել էջերը, սակայն ապարդյուն, ոչ մի գրառում չկար` բացի մի քանի հեռախոսահամարներից, որ գրվել էին վաղուց, ու Տաթևի ձեռագիրը չէր: Մհերը նկատեց, որ առջևի մի քանի էջերը պատռված են: Աչքին ընկավ մատիտը, որ դրված էր նոթատետրի կողքին: Տաթևն ամեն մանրուք հաշվի էր առել: Մատիտի ծայրը թեքությամբ սահեցրեց թղթի վրա: Այդ կերպ հնարավոր է տեսանելի դարձնել նախորդ էջին գրվածը ու հեշտությամբ կարդալ: Տաթևի ուզածն էլ հենց այդ է եղել: Մհերը մատիտը զգուշությամբ սկսեց շարժել թղթի վրա ու վայրկյաններ անց հնարավոր եղավ կարդալ հետևյալը. 23