Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 22

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Անջատեց հեռախոսն ու դեռ չէր հասցրել դնել գրպանը, երբ էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդագրություն եկավ: Երբ բացեց հաղորդագրությունը, անմիջապես գլխի ընկավ, որ Տաթևն է ուղարկողը: Միայն Տաթևը կարող էր նման ծածկագրված նամակ ուղարկել: Թեպետ վերծանելն իր համար բարդ չէր, քանի որ ինքն ու Տաթևը հաճախ էին նման գաղտնագրերով նամակներ ուղարկում միմյանց, բայց նամակի առաջին տողն իր համար անհասկանալի էր: Ո՞ւմ նկատի ուներ խմբագիր ասելով: Մհերի ուղեղն աշխատում էր բոլոր ուղղություններով ու պատասխանը չուշացավ: Խոսքն այն խմբագրի մասին էր, ով առաջինն էր հասցրել օգնություն ցույց տալ: Խմբագրության հասցեն լավ ծանոթ էր իրեն, իսկ Տաթևը հավանաբար այնտեղ է, կամ եղել է: «Տեսնենք ո՞րն է լինելու հաջորդ քայլը»: *** Արտակն ու Գոհարը չէին հասցնում պատասխանել բոլոր հեռ