Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 19

Արմեն Մխեյան Դավաճանության գինը Առաջինը, որ գրավեց Տաթևի ուշադրությունը, բոլոր հնարավոր լրատվական կայքերի հղումներն էին, որ հայտնվեցին էկրանին: Երբ Սամվելը մոտեցավ Տաթևին, նկատեց, որ վերջինս էլեկտրոնային նոր փոստարկղ էր բացում: -Կասե՞ս ինչ ենք պատրաստվում անել: -Նախ հիմա կտեղեկացնեմ մեկին, ում կարող եմ վստահել: Սամվելը մոտեցավ, որպեսզի կարողանա կարդալ ինչ է գրում Տաթևը, սակայն որքան տարօրինակ է, տեսած լատինատառ բառերը իր իմացած վեց լեզուներով անհնար էր կարդալ: -Ի՞նչ լեզու է, - զարմացավ Սամվելը: Որքան էլ տարօրինակ էր, բայց Տաթևի պատասխանը կարճ էր ու հստակ՝ հայերեն: Սամվելն է՛լ ավելի մեծ հետաքրքրությամբ սկսեց նայել էկրանին հայտնվող տառերին, բայց ապարդյուն: -Սպասիր բացատրեմ, - քմծիծաղ տվեց Տաթևը, - նայի՛ր, նախադասության ամեն հաջորդ բառի սկիզբ է դառնում այդ նույն բառի այն տառը, որը համապատասխանում է նախորդ բառի թվին նախադասության մեջ: Սամվելը երևի թե ավելի շուտ չիներեն նախադասությունը կկարողանար հասկանալ, քան Տաթևի ասածը: Երբ մեկ անգամ էլ Տաթևը կրկնեց, նոր միայն հասկացավ ինչ է նշանակում երկար տառերի շարքը: -Հատուկ ծառայությունների որոնողական համակարգերը, եթե անգամ կարողանան հայտնաբերել նամակը, ապա վերծանել չեն կարողանա առանց մարդկային գործոնի, իսկ քանի որ նամակը հասցեագրված է հենց ոստիկանության հատուկ աշխատակցի, առավել ուշադիր է պետք լինել: Հետո էլ հատուկ դեպքերում բառերը 19