Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 17

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Այնտեղ ոչինչ չկա: -Իսկ դու նայի՛ր, - շարունակեց պնդել Տաթևն ու հայացքը ուղղեց կոստյումի գրպանին: Սամվելը կախեց գլուխն ու նկատեց՝ իր կոստյումի գրպանի մոտ արյունոտ ձեռքի հետքեր կային: Այն չէր կարող լինել իր ձեռքերի արյունը, քանի որ արյան բիծը ոչ թե վերևից ներքև էր, որը կլիներ եթե ինքը փորձեր արյունոտ ձեռքերը գրպանը մտցնել, այլ հորիզոնական, ու ամենատարօր