Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 14

Արմեն Մխեյան Դավաճանության գինը -Միացրու հեռուստացույցը, ցանկացած ալիք, - լսվեց Սերգեյի շընչակտուր ձայնը: -Ինչի՞ համար: -Միացրու՝ կհասկանաս: -Լավ, միացնում եմ, - ավարտելով խոսակցությունը ձեռքն առավ հեռակառավարման վահանակը: «...Բժիշկներն այս պահին փորձում են անել հնարավորը փոխնախարարի կյանքը փրկելու համար: Հիշեցնեմ, որ այսօր Կառավարական շենքի դիմաց զինված հարձակման է ենթարկվել գյուղատնտեսության փոխնախարար Անդրանիկ Սարգսյանը: Դեպքը կատարվել րոպենար առաջ: Ինչպես տեսնում եք, այս պահին ոտիկանները դեպքի վայրում են...»: Մհերը տեղից վեր թռավ: Աշխատանքից հեռացումն այլևս նշանակություն չուներ նրա համար: Հիմա միայն մտա