Armen Mkheyan Դավաճանության գինը | Page 12

Արմեն Մխեյան Դավաճանության գինը ինձ»: Տաթևը նորից սկսեց գրել, բայց ավարտելուց հետո պատռեց էջն ու հաջորդ էջին նկարեց փոքրիկ կակաչ: Սամվելը մի պահ վարանեց, բայց հետո վերցրեց կախիչից արյունոտված կոստյումն ու հետևեց Տաթևին: Միջանցքում երևաց Գոհարը: -Ամենաուշը մեկ ժամից կգամ, - հակիրճ ասաց Սամվելը: Դիմացից քայլող կինը քմծիծաղ տվեց: «Դժվար թե…»: *** Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մհեր Դարբինյանը վերջացրեց կարդալն ու մի կողմ դրեց աշխատանքից իր իսկ ազատման ծանուցագիրը: Հատկապես վերջին շրջանում վերադասի հետ հարաբերությունները էլ ավելի էին բարդացել: Ավելին. ինքն ուներ բավական հիմքեր մտածելու, որ իր անմիջական ղեկավարը մի շարք խարդախությունների մեջ է ներքաշված, բայց ոչ իր աշխատանքի բերումով, այլ ընտանեկան բիզնեսի: Գաբրիելյանի ընտանիքի անդամները հանդիսանում էին խոշոր ընկերության բաժնետերեր, իսկ այն հիմնականում զբաղվում էր գյուղմթերքի արտահանմամաբ կազմակերպությունը վերջերս և հաղթել ներմուծմամբ: էր Տվյալ կառավարության կազմակերպած գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի մեծ խմբաքանակի ներմուծման համար հայտարարված մրցույթը: Առաջին հայացքից թվում էր՝ արտասովոր ոչինչ չկա: Սակայն իրեն հայտնի էր դարձել Մասնավորապես գումարային ընկերությունը 12 մեքենայությունների մասին: հաշվետվությունում գրեթե