Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 9

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ -Ինչ գեղեցիկ ստացվեց, - զարմացած ասացի ես, երբ ավարտեցի կարդալը,- հաճախ ես գրո՞ւմ: -Երբ հոգիդ տեսնում է այս գեղեցիկը, իսկ սիրտդ սիրով է լցված, չգրել ուղղակի չես կարող: Ես սիրահարված եմ աշնանը: Այն ասես իմ տարերքը լինի, թեպետ շատերը աշունը չեն սիրում, բայց ինձ այն ավելի է դուր գալիս, քան տարվա մնացած եղանակները, հատկապես, երբ սիրահարվում ես հենց այս եղանակին: Համաձայն չե՞ս,- հարցական հայացքով նայելով ինձ` ասաց նա: -Իհարկե, բայց գարունն ինձ ավելի է դուր գալիս… Աննան հայացքը թեքեց ինձանից ու շարունակեց ծիծաղելով. -Եթե չլինի աշունը գարունը, երբեք էլ չի գա: Ես գլխով համաձայնության նշան ցույց տվի, իսկ նա շարունակեց. -Եթե միշտ գարուն լիներ ու աշունը երբեք հյուր չգար մեզ, ապա մենք դժվար թե անգամ իմանայինք աշնան մասին, նույնը և հակառակ դեպքում: Նման երկբայական մոտեցում ես էլ ունեմ ու հաճախ եմ սիրում կրկնել: Նրա գաղափարներն այնքան հարազատ էին թվում ինձ: Հիշեցի` ինչպես ասաց, որ ամեն օր երևանյան փողոցներում չի հանդիպի իմ նման ծաղիկ բաժանող երիտասարդի, ապա ես էլ պիտի ավելացնեի, որ հաճախ չես հանդիպի նման գեղեցիկ աղջկա, ում հետ կարելի է հետաքրքիր զրույցի բռնվել, սակայն մինչ այս րոպեն հիմնականում նա էր խոսում, իսկ ես լսողի դերում էի: -Իսկ դու սիրե՞լ ես: Ավելի ճիշտ կլինի հարցնել՝ սիրահարվե՞լ ես… -Իհարկե սիրահարվել եմ ու շատ հաճախ, ինչպես դու ես ասում` ես ռոմանտիկ եմ, իսկ ռոմանտիկ մարդիկ սիրահարվում են ամեն քայլափոխի: Աննայի այտերը թեթև կարմիր գույնով պատվեցին: -Ճիշտ ես, բայց դրանք ավելի շատ գայթակղություններ են, կարծում եմ: Սիրահարվել` նշանակում է տրվել սրտից բխող 11