Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 69

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Հիմա, երբ գիտես ամենը, միակ խնդրանքս այն է, որ չտխրես: Ուզում եմ միշտ ժպտաս, ու ես էլ կժպտամ: Եթե արտասվես, ես նույնպես կարտասվեմ: Ահա և իրական հրաշք: Միշտ լինել նրա հետ, ում սիրում ես: Ամուր գրկում եմ: Չեմ ասում հաջողություն, այլ միայն բարև»: *** Այս աշխարհը կա միայն այն պատճառով, որ մենք կանք այս աշխարհում, իսկ առանց մեզ այն կմնա միայն ուրիշների համար: 71